Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ի՞նչն է խանգարում քնելուն. 1in.am

Ի՞նչն է խանգարում քնելուն. 1in.am

Ի՞նչն է խանգարում նորմալ քնին: Fedpost.ru-ն ներկայացնում է քնին խանգարող այն վատ սովորությունները, որոնք բնորոշ են մեզանից յուրաքանչյուրին:


1. Շատերը գիշերը բջջային հեռախոսները չեն անջատում, իսկ անսպասելի SMS-ներն ու պատահական զանգերը խանգարում են քունը: Չնայած մարդը պառկելիս հոգնած է լինում, նրա ուղեղը դեռ ակտիվ է, և ցանկացած աղմուկ խանգարում է քնելուն: Եթե նույնիսկ ննջում եք, ուղեղը դեռ շարունակում է աշխատել և կարող է արձագանքել ձայներին: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սենյակի լուսավորությանը: Օրգանիզմն արթնանում է չափազանց վառ լույսից նույնիսկ փակ աչքերի դեպքում:

2. Քնի ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը սովորաբար ընկնում է: Երբ պառկում ենք քնելու, մեր ներքին «ժամացույցն» օգնում է օրգանիզմին մի քանի աստիճանով սառել: Սակայն, եթե սենյակում ցուրտ է, ապա այդ անելն ուղղակի անհնար է, և մարդը չի կարողանում քնել։ Նույնը նաև հակառակ դեպքում. երբ մենք շոգում ենք, օրգանիզմը չի կարողանում սառել:

3. Որոշ խմիչքներ կամ սնունդ օգտագործելիս քնելը դժարանում է: Կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքները մարդուն խանգարում են քնել, իսկ ալկոհոլ օգտագործելուց հետո առավոտյան ծանր գլխով է արթնանում: Որոշ սննդամթերքներում, օրինակ՝ ընկույզում, բեկոնում, պանրում, թիրամին է պարունակվում, որն ակտվացնում է օրգանիզմը և խանգարում քնին:

4. Սթերսներն ու անհանգստությունն անքնության տարածված պատճառներ են: Հաճախ է պատահում, երբ քնելիս մարդը կրկին անհանգստանում է օրվա կատարվածի համար ու մտածում կատարվելիք գործերի մասին: Այդ պատճառով նույնպես ուղեղը չի կարողանում անջատվել: Այս դեպքերում խորհուրդ է տրվում վեր կենալ և ինչ-որ բանով զբաղվել, որպեսզի բացասական մտքերը հեռանան:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tunnel.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ